ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.07.2012 | 01:51

Դարձի՛ր, Տե՛ր։ Մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։ Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին։ ՈՒրախացանք այն օրերի փոխարեն, երբ հնազանդեցրիր մեզ, և այն տարիների, երբ չարչարանք տեսանք։ Նայի՛ր, Տե՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին և առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Տե՛ր Աստծո լույսը թող մեզ վրա իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տե՛ր, մեր ձեռքի գործերը հաջողեցրո՛ւ մեզ։
Սաղմոսներ 89. 13-17

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ